Քնություն

1․ 1918թ․անկախության գործոններ

Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է Նիկոլ Աղբալյանի կողմից և մայիսի 31-ին հրապարակվել մամուլում։ Առաջին պետությունը, որին ծանուցվել է Հայաստանի անկախության մասին, եղել է Իրանը։

2․ «Մենակի դեր»-ի գիտակցումը: 1918թ. կառավարության ժամանումը Երևան՝ դրսկենետրոն և հայաստանակենտրոն մտածողությունը:

Արդյո՞ք կարող էինք ունենալ Հայաստան նույն իրավիճակում, սակայն այլ սահմաններով և այլ պայմաններով։ Հնարավոր էր միայն այն դեպքում, եթե ՝

  • լիներ ճիշտ քաղաքական ղեկավարում, այսինքն ՝ հայաստանակենտրոն, ոչ թե ղեկավարումը լիներ Թիֆլիսից։ Այս դեպքում արդյունեքներն ավելի մեծ կլինեին, եթե հայկական էլիտան ինքնուրույն դիրք զբաղեցներ, չկառչելով ռուսական ներկայությունից և Անդրկովկասյան միությունից։
  • դիմադրությունը լիներ ավելի կենտրոնացված և համահայկական
  • հայերը բանակցությունները վարեին անմիջապես թուրքերի հետ, այլ ոչ թե Անդրկովկասյան դաշինքի միջնորդությամբ, որովհետև արդյունքի հասնելու համար կարևոր է գիտակցել «մենակի դեր»-ը։

Հայկական կառավարությունը 1918 թ․ հուլիսին Թիֆլիսից ժամանեց Երևան։ Թիֆլիսաբնակ հայերի շրջանում կար այն սովորությունը, որ Թիֆլիսը հայկական կենտրոն էր և Թիֆլիսի կյանքը թողնել, գալ ապրել Երևանում ՝ ավերված քաղաք, սով, հիվանդություններ, մեծ փորձություն էր նրանց համար։

Պարլամենտական կառավարումը ճգնաժամային իրավիճակում գտնվող պետության համար, ինչպիսին Հայաստանն էր, անհամատեղելի է, սակայն նման մտածողությունը տիպիկ թր հայկական էլիտաներին, քանի որ նրանք հանդիսանում էին ռուս մտավորականության մի մասը։

4․1920 թվականի ռուս-թուրքական դաշինք, ինչու՞ է կարևոր անունը` հենց ռուս-թուրքական, այլ ոչ թե՝ քեմալ-բոլշևիկյան։ Ինչպե՞ս պետք է սովորենք (ռուսներից եւ թուրքերից), այլ ոչ թե սովորեցնենք քաղաքականություն:

Ռուս-թուրքական դաշինքը նույնն է ինչ քեմալ-բոլշևիկյանը, քանի որ խորհրդային տարիներին երկրներին ճանաչել են կուսակցություններով կամ իշխանություններով, իսկ 1920-ական թվականներին ռուսներին ճանաչել են որպես բոլշևիկներ, իսկ թուրքերին ՝ քեմալներ։ Կոչվում է ռուս-թուրքական դաշինք որովհետև պետություններն են դաշինքներ կնքում ոչ թե կուսակցությունները։ Դրանք նույնպես դեր խաղում են, բայց կարևոր են պետության անունները։

Եթե մի երկիր ունի մեծ տարածքներ մյուս երկիրը, որը ունի փոքր տարածքներ չի կարող սովորեցնել քաղաքականություն այս դեպքում մենք չենք կարող ռուսներին և թուրքերին սովորեցնել քաղաքականություն։ Եվ մենք ոչ թե պետք է սովորեցնենք ռուսներին և թուրքերին քաղաքականություն այլ մենք պետք է նրանցից անդադար սովորենք, մենք պետք է մեր թշնամիներից սովորենք։

5․Ի՞ նչ է ինքնիշխան որոշումը և սուվերենությունը։ 

Սուվերենություն

Սուվերենը մարդկանց խումբն է ում որոշումները կախված չեն ինչ-որ օրենքից, սուվերենը օրենքից վեր է։ Սուվերեն որոշումը հենց ինքը օրենք է, հենց այսպես է հռոմեական իրավունքը սահմանում, այն ինչ-որ սուվերեն է համարվում է ճիշտ։

Ինքնիշխանություն

Ինքնիշխանությունը հայկական բառարանում թարգմանվում է համարձակություն ունենալ, կարողություն ունենալ։ Ինքնիշխանությունը նույնպես կախված չի որևէ արտաքին հանգամանքից, երբ դու իշխում ես այսպես խոսել ինչ-որ մեկի հետ դա արտաքին օրենք չի, որը գրած է քեզ թույլ է տալիս այլ երբ դու ես ինքդ քեզ թույլ տալիս քո ներքին ուժի, կարողության, հզորության, վստահության վրա հիմնված։

6․Ինչպե՞ս Ադրբեջանը կամովին, առանց դիմադրության դարձավ բոլշևիկյան։ Իսկ իրականում դա Ադրբեջանի որոշու՞մն էր: Ո՞րն է նմանությունը մեր օրերի հետ:

1920 թվականի գարնանը Ադրբեջանը առանց դիմադրության, պայմանավորվածությամբ, մեկ օրում վերածվում է բոլշևիկյան Ադրբեջան։ Այսինքն Ադրբեջանը չի կորցնում իր անկախությունը, բայց դառնում է սովետական հանրապետություն։ Ադրբեջանում ռուսների հետ պայմանավորվածությամբ առանց արյունահեղությամբ տեղի է ունենում իշխանափոխություն Մուսավատի փոխարեն ձևավորվում է բոլշևիկյան կառավարություն, որը բաղկացած էր և՛ ադրբեջանցիներից և՛ բոլշևիկ հայերից և մյուսներից։
Իհարկե դա Ադրբեջանի ներքին որոշումը չէր այլ Թուրքիայի, ով Ադրբեջանի դիմաց պարտադրանք էր դրել և իհարկե հենց Թուրքիան էլ իր փոքր եղբոր անկախությունը զոհեց ռուսներին։
Երևի թե մեր օրերում մենք նման ենք Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը Թուրքիային այսինքն այն ժամանակ Թուրքիան էր Ադրբեջանի տեղը որոշումներ կայացնում, իսկ հիմա Ռուսաստանն է մեր տեղը որոշումներ կայացնում։

7. Ինչպե՞ս «լուծվեց» Արցախի հարցը: Ինչո՞ւ է Արցախը միշտ կարևոր Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում:

  • Ինչպե՞ս «լուծվեց» Արցախի հարցը:

1920թ․ ձմռան վերջ, գարնան սկիզբ ՝ մարտին Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջապես որոշեց զբաղվել Արցախով։ Հայաստանի Հանրապետության զորքը ուղարկում է Դրոյի գլխավորությամբ Արցախ։ Եվ սկսվում է զինված պայքար Արցախի համար։ Երբ հույս կար, որ Հայաստանը կմիանար Արցախին հայտնվում են ռուսները։

Դրոյի մոտ են գալիս ռուսական զորքերը Լևանդովսկիի գլխավորությամբ և ասում են, որ իբրև չեն եկել կռվի համար, չեն եկել Արցախի հարցը լուծելու օգուտ Ադրբեջանին և չեն եկել ասելու, որ Ադրբեջանի տարածք է ասում են, որ բախումներ կան և եկել են միջնորդելու, ռուսական զորքը կմտնի որպես խաղաղապահներ։ Բայց իհարկե ՀՀ-ի, որ մասում էլ, որ եղել են ռուսական զորքերը դրանք ավտոմատ արդեն մտել են Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ Դրոն ՀՀ-ի զորքը դուրս է բերում Արցախից։ Այսպես էլ Արցախի հարցը «լուծվում» է։

  • Ինչո՞ւ է Արցախը միշտ կարևոր Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում:

Այս խնդիրը աշխարհագրության խնդիր է։

  • Այսրկովկասի աշխարհագրությունը՝ 3 ճանապարհ — 3 կոնֆլիկտ՝ Աբխազիա, Օսիա եւ Արցախ:
  • Արցախը՝ որպես դեպի Թիֆլիս և Երևան ճանապարհները հսկող տարածք, Այսրկովկասի ստրատեգիական բանալիներից մեկը:

8. 1920թ. մայիսյան ապստամբության բնույթը, կազմակերպիչները: Ինչպիսի՞ քաղաքական ինքնության ուղվածություն գոյություն ուներ և ո՞ր շրջանակներում: Ո՞րն էր բոլշեվիկյան ապստամբության նպատակը և ինչպիսի՞ ավարտ ունեցավ:

  • Ինչպիսի՞ քաղաքական ինքնության ուղղվածություն գոյություն ուներ և ո՞ր շրջանակներում:

Այդ ժամանակների մեր բանակի սպաների մեծ մասը, որոնք ռուսական նախկին սպաներ էին այսինքն ռուսահայկական սպաներ էին իրենք եկել էին հայկական բանակ, բայց իրենք նախկինում ծառայել էին ռուսական բանակում, ունեին ռուսական կրթություն, ռուսախոս էին, պարզ է, որ նրանք պետք է ռուսասեր լինեին, բայց բոլշևիկների նկատմամբ իրենք չպետք է ունենային այդ տրամադրվածությունը, որովհետև հակառակը նրանք գրեթե բոլորը այդտեղից էին, բայց այստեղ կարևոր է քաղաքական ինքնությունը։ Այդ մարդիկ քաղաքական ինքնությամբ հայ չէին, նրանք իրենց երկիրը ՝ Հայաստանը սիրում էին, բայց քաղաքական ինքնությամբ նրանք ռուս էին։

  • Ո՞րն էր բոլշևիկյան ապստամբության նպատակը և ինչպիսի՞ ավարտ ունեցավ: Անդրկովկաս տարածաշրջանը որպես հենակետ:

1920 թվականին երբ իրենք մտնում էին մեր տարածաշրջան այդ ժամանակ խնդիր էր դրված հեղափոխությունը տարածել դեպի Արևելք, դեպի Պարսկաստան, դեպի Թուրքիա, դեպի Արաբական երկրներ։

10. Նժդեհի պայքարը Սյունիքում, պայքար տեղի թուրքերի դեմ։ Կապանի մաքրումը թուրքերից։ Նժդեհի պայքարի գաղտնիքը` ժողովրդական բանակ։

  • Նժդեհի պայքարը Սյունիքում, պայքար տեղի թուրքերի դեմ։ Կապանի մաքրումը թուրքերից։

Նժդեհը ուղարկվում է Կապանի շրջան ավելի կոնկրետ Կապարգողթի շրջան 1919 թվականի ամռան վերջին որպես ՀՀ ներկայացուցիչ։ Նժդեհը մինչ այդ արդեն որոշակի հայտնիություն ստացել էր։ 1919 թվականին հասցնում է մասնակցել ոչ այդքան հաջող՝ Վեդիի մարտերում, այդ ժամանակ Վեդին թուրքաբնակ շրջան էր։

Նժդեհը երբ ուղարկվել էր այդ շրջան ինքը սկզբնապես ամբողջ Սյունիքի հրամանատարը չէր այլ Կապարգողթի շրջանի հրամանատարն էր, որի մեջ մտնում են 3 գավառ՝ Կապանը, Արևիկ(Մեղրի) և Գողթը(Գողթանը)։ Գողթանը բաժանվում է երկու մասի ավելի լեռնային մասը հայաբնակ էր, իսկ ավելի դաշտային մասը թուրքաբնակ էր։ Այս երեք շրջանի հրամանատար է նշանակվում ի սկզբանե Նժդեհը։ Այդ երեք շրջանները բավականին լեռնային տեղանք է, իրարից բավականին կտրված է, բավականին բարդ է իրարից հեռու շրջանների հրամանատարը լինել։ Մոտավորապես 1919 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր- նոյեմբեր ամիսները Նժդեհը նկարագրում է սա որպես նախապատրաստական շրջան կամ կրավորական շրջան այդ ընթացքում նա շատ մեծ կազմակերպչական աշխատանք է տանում։ 1919 թվականի նոյեմբերից արդեն սկսվում է ակտիվ շրջանը։ Խնդիրը տեղի շրջանների թուրքաբնակ լինելն էր և իհարկե դրանք ձգտում էին լինել Ադրբեջանի մասը, չէին ճանաչում հայկական իշխանությունը, բացի այդ կարևոր ճանապարհների վրա էին և կապը շրջանների միջև դժվար էր, քանի որ կային խոշոր թուրքական օջախներ, գյուղախմբեր, որոնք բավականին ամուր լեռնային դիրքեր ունեին։ Սա էր Նժդեհի առաջնային գործողությունները։ 1919 թվականի ավարտին նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում երկու գործողության արդյունքով այդ խնդիրը լուծվում է, այդ երկու ձևերը մաքրվում է անցնում են հայկական վերահսկողության տակ և վտանգը այդտեղ վերանում է։ 1920 թվականի սկզբին Նժդեհը նախապատրաստական աշխատանքներ է տանում որպեսզի արդեն Գողթանի խնդիրը կարողանա լուծել, բայց այդ պահին հայկական զորքը ժամանում է Գորիս գեներալ Ղազարովի և Դրոյի գլխավորությամբ։