Ղևոնդ Ալիշան «Հուշիկք հայրենյաց Հայոց»

Կարդացել եմ 3-րդ հատվածը՝

Հատվածներ 

1․ Սակայն ինչ ալ որ ըլլա քու վիճակդ կամ գործդ, հիշե Հայկա՛կ, որ գործն` իրմով չէ՛ ազնիվ կամ մեծ, այլ ընողն է որ կ՚ազնվացնե կու սրբացնե զգործը։ — Առանց գործողի` գործք մեռյալ սոսկ անուն մ՚են․ մարդս` զանունը բան կ՚ընե, բանը գործ, գործը` կենդանություն և զկենդանությունն` անմահություն։ Հաջողությունն շատ հեղ երկնից շնորհք մ՚է․ 

բայց առանց երկրիս վրա աշխատելու` վերեն հաջողություն չիջներ։ 

Մանավանդ թե հաջությունն պատրաստ է իբրև զարև և զանձրև,

 բայց եթե ագարակն սերմանված չէ` ի՞նչ բուսցնեն ե կնից շողն ու ցողն։ Մարդս փոքրիկ արարած մ՚է, բայց ոտքերն երկրիս ամեն կողմն ալ կրնան

կոխել․ երկու ձեռքովը կրնա ծայրեիծայր աշխարհակալել․ սրտին` 

պզտիկ կու գա տիեզերաց սահմանն, միտքն`անսահմանության մեջ ճամբա կու

 բանա․ հոգին` կու տիրե երկնից․ սերն` կու հասնի Արարչին առջև, և կ՚ըսե․ 

Ահավասիկ եմ։ 

2․ Ահա ազգք և ազինք, մեզի մոտ և հեռի, Հայկա՛կ, ամենքն զբաղած են իրենց հայրենի ագարակը շենցնելու․ և անդրանիկն ազգաց` մեր ազգն` կրնա՜ ըլլալ հետամնաց…

Մարդ, սիրտ ունող մարդ` չի կրնար լսել զայս` առանց սոսկալու, թող թե Հայ մարդ։ 

Առ և դու ուրեմն, ո՛վ Հայկակ, քու վիճակիդ հարմար աշխատության գործիդ, վերցուր հերկինք, օրհնել տուր․ և աշխատե։ Աշխատե հերկրի, միտքդ հերկինս, սիրտդ հայրենյացդ վրա։ 

Առանց երկնից օրհնության` չի հաջողիր գործ հայրենյաց ի վերա երկրի։ Զոր երկինք չօրհներ,

ի զուր օրհնեն և հայրենիք․ և զոր չեն օրհներ հայրենիք` նա չօրհնվիր և հերկնից։ 

Կու բուսնի և սերմն ատելության, կու ծածկե դաշտեր․ սպասե, և կու տեսնես փուշ և տատասկ։ Սիրո սերմիկն` թե և կորդացեալ երկրի մ՚ավանդվի, անխոնջ և ամուր արօրին տակ, քրտնաջան մշակին համբերությամբ, վերջապես կու ծլի, ծաղկի, պտղաբերե և սնուցանե։ 

3․ Ո՜վ անձնուրաց հոգի, բարեխնդիր հայրենասիրություն, դու պատրաստե, վառե, սրբե զսիրտ Հայկակա։ Քեզմով վառված սիրտն` անխայթ և անմուխ լույս կ՚արձակուե, և եթե խարկի, մրկի սիրտն, և անցնի երկնավոր մասամբն, երկնունակ մասն` մնա ի վերա հայրենյաց, որպես հոտ մուշկի եւ կնդրուկի։ Եվ շատ սեղաններ, շատ տապաններ, շատ քարեր ու հողեր կան ի

Հայաստան, ուսկից դարեդար և անդադար կու ծխե հոտն անուշության, հոտն հայրենյաց, զոր չեն կրնար ջնջել ոչ զենք և ոչ քենք։ Վասն զի մեր առաքինի և ճշմարիտ, ընկերասեր, ազգասեր որդեսեր եւ հայրասեր նախնիքն, այն երկրին վրա իրենց պարկեշտ նշխարքը թողելով, անմահության շնչով վերեն անոր վրա միշտ կու շնչեն և կու շշնջեն։ 

Оставьте комментарий